Ռուսաստանի Օլիմպիական Կոմիտեն (ՌՕԿ) առաջիկա օրերին կմիանա WADA-ն ըննդեմ ՌՈւՍԱԴԱ-ի դատական պրոցեսին՝ երրորդ կողմի կարգավիճակով: Այդ մասին հայտնում է РБК-ն։
Այս տարվա հունվարի 9-ին WADA-ն դիմել է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան՝ ՌՈւՍԱԴԱ-ի դեմ հայցով։ Միջազգային գործակալությունը պահանջում է հիմնավորված և օրինաչափ ճանաչել ռուսական կողմին կարգավիճակից զրկումը և կիրառել համապատասխան պատժամիջոցները: ՌՈւՍԱԴԱ-ն հանդես կգա որպես պատասխանող կողմ, և վերջինիս դատարանում կներկայացնի Schellenberg Wittmer իրավաբանական ընկերությունը։
Մինչև հունվարի 19-ը դատական պրոցեսին, որպես երրորդ կողմ, մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնց շահերի հետ կարող են առնչություն ունենալ ՌՈՒՍԱԴԱ-ի դեմ հնարավոր պատժամիջոցները: Կազմակերպությունների ցանկում են ՄՕԿ-ը, ՄՊԿ-ն, ՌՕԿ-ն ու ՌՊԿ-ն և միջազգային ֆեդերացիաները:
Աղբյուրը՝ armsport.am