Դեռևս 2013թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից ռուս տնտեսագետները այս տարվա համար Ռուսաստանում բավականին ցածր՝ 0.3-0.6% տնտեսական աճ էին կանխատեսում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ մեր իշխանությունները դա հաշվին չառան բյուջեն կազմելիս, այդ պատճառով էլ 5.2% տնտեսական աճ նախատեսեցին: Ուկրաինայի դեպքերն ավելի վատթարացրին իրավիճակը:
Բայց, ըստ տնտեսագետի, հայաստանցիները շատ լավատես են ապագայի նկատմամբ: ԿԲ վերջին հարցումներից մեկը, Խաչատրյանի ասելով, ցույց է տալիս, որ այս պահի տնտեսական իրավիճակը ու իրենց ֆինանսական դրությունը հայաստանցիները չափազանց վատ են գնահատում, բայց ապագայի մասին հարցերին ավելի լավատեսորեն են պատասխանում: