տուն Լուրեր Ռուսաստանի սանկցիաները կազդեն նաեւ ՀՀ տնտեսության վրա. ԱԺ պատգամավորներ

Ռուսաստանի սանկցիաները կազդեն նաեւ ՀՀ տնտեսության վրա. ԱԺ պատգամավորներ

155
0

TH_Vardan-Ayvazyan

Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաները շղթայական ռեակցիայի ձեւով են գնալու եւ տնտեսական այդ շղթաները  մեկը մյուսին փոխկապակցված են, ուստի Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն նույնպես կլինի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Հետսովետական երկրների ցանկացած վայրում էլ տնտեսությունը, որը ամենազգայուն տեղերից մեկն է, իր վրա ազդեցությունը կունենա»,-ասում է Այվազյանը:

Հանդիպմանը ներկա ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշում է, որ սանկցիաները չեն կարող լինել միակողմանի, դրանք լինելու են երկուստեք:

«Սանկցիաներ չի նշանակում համատարած սանկցիաներ: Առաջինը դա գնում է չինովներկների մասով: Երկրորդը պետք է նշել, որ Ռուսաստանի առեւտրային գործընկերը Եվրամիությունն է: Եթե 2003-ին Եվրոպայի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 93 միլիարդ եվրո, ապա հիմա կազմում է 400 միլիարդ եվրո, իսկ ԱՄՆ-ի հետ  կազմում է  45 միլիարդ: Եվ եթե Ռուսաստանը շատ հարցերում չմատակարարի Եվրոպային, ապա Եվրոպան խնդիրներ է ունենալու»,- ասում է Մելքումյանը:

Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակինˋ նա նշում է, որ Դոնեցկ, Դնեպրոպետրովսկ քաղաքները արդյունաբերական քաղաքներ են եւ այնտեղ աշխատում է մինչեւ 30 հազար մարդ։ Այնտեղ հիմնական պատվերները գալիս են Ռուսաստանից:

«Ոնց է լինելու այդ պատվերները, պայքարը հյուսիս- հարավի մեջ գնում է»,-ասում է Մելքումյանը:

Վարդան Այվազյանը նշում է, որ Ուկրաինան այժմ տնտեսական ինտեգրացիոն մասով լուրջ վնասներ է կրում: