«Բելառուսը մտադիր է Ռուսաստանի Դաշնության հետ զարգացնել ինտեգրացիոն գործընթացները՝ առանց իր ինքնիշխանության և անկախության համար վախենալու»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Լուկաշենկոն հայտնել է, որ ավելի վաղ Բելառուսի ինքնիշխանության հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Երբ մենք Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք այդ խնդիրը, ես նրան հենց ուղիղ տեքստով ասացի. «Եթե կարծում ես, թե մենք կարող ենք մտնել Ռուսաստանի կազմի մեջ կամ ինչ-որ կերպ միավորվել Ռուսաստանի Դաշնության հետ և դառնալ մեկ պետություն՝ հանիր այդ միտքը գլխիցդ»»:
Լուկաշենկոյի խոսքերով, Պուտինն ի պատասխան ասել է. «Այո, Աստված քեզ հետ, մենք նույնիսկ նման մտադրություն չունենք»: