Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը փորձում է ինտերնետ մատակարարող բոլոր ընկերություններին պահպանել առնվազն վերջին 12 ժամում օգտատերերի կողմից ուղարկված և ստացված տեղեկությունները՝ դրանով վերահսկողություն սահմանելով ողջ համացանցի վրա։ Այս մասին գրում է Kommersant-ը։
Բացի այդ, հատուկ ծառայությունները հնարավորություն կստանան հսկել ողջ ինտերնետ-թրաֆիկը, հեռախոսազրույցները, IP-հասցեները, սոցիալական ցանցերում արված գրառումները, էլեկտրոնային փոստով ուղարկված նամակները, ինչպես նաև իմանալ օգտատերերի գտնվելու վայրը։
Անհրաժեշտ սարքավորումները պետք է տեղադրվեն մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։ Ինտերնետ տրամադրող որոշ ընկերություններ նամակ են հղել Ռուսաստանի կապի նախարարություն՝ նշելով, որ սա հակասում է երկրի սահմանդրությանը, քանի որ ենթադրում է տեղեկությունների հավաքում մինչև դատական որոշումը։