Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել կենտրոնական զինվորական օկրուգի զինված ուժերի պատրաստականության անակնկալ ստուգումներ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Բոլոր զորքերը բերվել են բարձր պատրաստության։ Առայժմ հայտնի չէ, թե ինչու է նման անակնկալ որոշում կայացվել, սակայն որոշ փորձագետներ դա կապում են Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունների հետ։