տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի Դուման Ղրիմին ՌԴ կազմում ընդգրկելու մասին օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ

Ռուսաստանի Դուման Ղրիմին ՌԴ կազմում ընդգրկելու մասին օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ

136
0

06117EA6-CBEF-420A-8100-282E30D9DBEC_mw1024_n_s

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ պետական դուման կարող է քննարկել Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին օրինագիծն արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Կարծում եմ, որ հաշվի առնելով մարտի 16-ի հանրաքվեի առկայությունը, դեռ ժամանակ կա, որպեսզի օրենքը քննարկենք նորմալ ռեժիմով: Օրինագիծը քննարկվելու է հաջորդ շաբաթվա ընթացքում», — ասել է Միրոնովը:

Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի խորհրդարանն ընդունել է ՌԴ կազմի մեջ մտնելու օրենք:  Այս հարցով մարտի 16-ին կանցկացվի հանրաքվե: