Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանումˋ Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա անկցկացնող ակտիվիստներից մի քանիսին:
Այսօր շուրջ 30 քաղաքացիական ակտիվիստներ «Ոչ պատերազմին» կարգախոսով բողոքի ակցիա էին կազմակերպել դեսպանատան առջեւˋ պահանջելով Ռուսաստանից պատերազմ չսկսել Ուկրաինայի դեմ: Նրանց շրջապատել են ոստիկանները եւ մինչեւ հիմա թույլ չեն տալիս մոտենալ դեսպանատան շենքին: