տուն Լուրեր Ռուսաստանի Դաշնությունը Կովկասում դրել է վերադարձի խնդիր

Ռուսաստանի Դաշնությունը Կովկասում դրել է վերադարձի խնդիր

70
0

Putin_Serj_004

«Մայիս ամսից այս կողմ Ռուսաստանի Դաշնությունը Կովկասում դրել է վերադարձի խնդիր: Վերադարձ այն իմաստով, որ նա դոմինանատ դերակատար դառնա այս տարածաշրջանում: Եվ այս վերադարձի ամենաուղղակի խողովակ է համարվում  ԼՂՀ հակամարտությունը: Ինչու՞: Որովհետև Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրըՌուսաստանի դեմ ավելի մեծ պատ են ստեղծել, իսկ Ղարաբաղի խնդիրը նրան հնարավորություն է տալիս ազդել Հարավային Կովկասի երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա»,- այսօր անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ դերին, լրագրողների հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի» հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` ԱՄՆ-ն և Ֆրանսիան անում են ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղի խնդիրը լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ Ռուսաստանը ձգտում է առանձին դերակատարում ունենալ.«Կան նաև խոսակցություններ, որ ՌԴ մտարդություն ունի իր զորքերը տեղակայել ԼՂՀ-ում, ինչը կարծում եմ ևս անհանգստացնում է Մինսկի խմբի մյուս անդամներին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը: