Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի հայցերը, որում նախկին օլիգարխները խնդրում էին վերանայել ավելի ցածր ատյանի դատարանում ընդունված որոշումը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Փաստաբանները բազմիցս պահանջել են վերացնել 2010 թվականին կայացված դատավճիռը և ազատել իրենց պաշտպանյալներին բանտից, քանի որ այստեղ բացակայում է հանցակազմը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարաններից մեկը Լեբեդևին և Խոդորկովսկուն դատապարտել էր 14 տարվա ազատազրկման՝ հափշտակության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման համար։
Ավելի ուշ՝ 14 տարին փոխարինվել էր 10 տարով, այն կլրանա 2014 թվականին։