Հարավային Կովկասի ամենադինամիկ զարգացող երկրի հետ գործնական համագործակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական նախապատվություններից մեկն է։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։
«Մեր երկրների միջև գործում է ազատ առևտրի գոտի, ստորագրված են մի շարք միջպետական և միջկառավարական համաձայնագրեր։ Ավելին, Բաքուն շատ ակտիվ հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի Դաշնության առանձին սուբյեկտների հետ», — ասել է Ուլյուկաևը։
Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալներով՝ երկու երկրների միջև ապրաքնաշրջանառությունը 2014 թվականի հունվար — մայիս ամիսներին կազմել է 755.45 մլն դոլար, ընդ որում՝ Ռուսաստանից ներկրումը կազմել է 512.83 մլն։