Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանի թիմը՝ «Սանկտ Պետերբուրգը», Լոոյում ավարտված Ռուսաստանի ակումբային առաջնությունում գրավեց 3-րդ տեղը։
Մովսեսյանը մասնակցել է 6 խաղի, մեկ անգամ հաղթել է և 5 անգամ ոչ-ոքի խաղացել։ Առաջին 4 տեղերը գրաված թիմերը մասնակցելու են 2014 թվականի Եվրագավաթին։
Հավելենք, որ չեմպիոնի կոչումը նվաճեց Սվերդլովսկի «Մալախիտը»։