տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի ագրեսիան կարող է շարունակական լինել և տարածվել այլ պետությունների վրա. Հիլարի...

Ռուսաստանի ագրեսիան կարող է շարունակական լինել և տարածվել այլ պետությունների վրա. Հիլարի Քլինթոն

97
0

19th International AIDS Conference Convenes In Washington

ԱՄՆ նախկին պետքատուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ Ռուսաստանի «ագրեսիան» կարող է շարունակական լինել և տարածվել մյուս պետությունների վրա: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:

Մոնրելաի կոնգրեսի պալատում կայացած միջոցառման ժամանակ Քլինթոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի այն հիմնավորումը, որով նա ներխուժեց Ղրիմ, կարող է կիրառվել նաև Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի դեմ: «Այն, ինչ արեց Պուտինը, անօրինական է, դա հակասում է միջազգային իրավունքին», — ասել է Քլինթոնը` շեշտելով, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի շատ խրախուսեն Եվրոպային էներգետիկ անկախության հարցում, ինչպես նաև պաշտպանեն Վլադիմիր Պուտինի հետագա գործողություններից: