ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է Կիեւից հրաժարվել Ուկրաինայի հարավ արեւելքում գտնվող քաղաքների եւ գյուղերի ռմբակոծությունից եւ վերադառնալ հրադադարի ռեժիմին. «Նորից վճռականորեն պահանջում ենք ուկրաինական իշխանություններից, եթե նրանք ի վիճակի են սթափ գնահատել իրենց վարած հանցավոր քաղաքականության հետեւանքները, հրաժարվել իրենց պետության խաղաղ քաղաքներն ու գյուղերը ռմբակոծելուց, վերադառնալ կրակի իսպառ դադարեցման, որպեսզի պահպանեն մարդկանց կյանքը»,- ասվում է ռուսական արտգործ գերատեսչության հայտարարությունում։