ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, Սիրոմոլոտովը դատապարտել է նաև ԱՄՆ-ի գործողությունները՝ նշելով, որ այդ երկրի զինուժը Սիրիա է մտել ապօրինաբար:
Միաժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ Սիրիայի տարածքում օրինական է միայն ՌԴ-ի և Իրանի ներկայությունը, քանի որ այդ երկու երկներն ունեն Դամասկոսի թույլտվությունը: