տուն Սպորտ Ռուսաստանին և Կատարին կարող են զրկել Աշխարհի առաջնության անցկացումից․ The Guardian

Ռուսաստանին և Կատարին կարող են զրկել Աշխարհի առաջնության անցկացումից․ The Guardian

121
0

FIFA-Executive-Summary-Russia

ՖԻՖԱ-ն կարող է Ռուսաստանին նույնպես զրկել 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացան իրավունքից։ Նման հրապարակում է արել The Guardian-ը՝ նշելով, որ նման լուրեր սկսել են տարածվել այն բանից հետո, երբ բացահայտվել են 2022 թվականի աշխարհի առաջնությունն ընդունող երկրի ընտրության կատարված չարաշահումները, այդ թվում կաշառքները։ Ըստ պարբերականի՝ 2022 թվականի Մունդիալի անցկացման վայրի խախտումներ գրանցվել են նաև Ռուսաստանին նման իրավունքը շնորհելիս։

«Մենք հնարավորություն չունեինք հաղթելու քվեարկության ժամանակ, քանի որ ընտրութոյւնները կոռումպացված էին։ Մենք պարզել ենք, որ Կատարն այդ իրավունքը ստացել է ոչ արդարացի, և եթե դա այդպես է, ապա ես կասկածում եմ, որ Ռուսաստանի ընտրությունը նույնպես նման կերպ է կատարվել։ ՖԻՖԱ-ն պետք է նոր ընտրություն կատարի», — ասել է Մեծ Բրիտանիայի սպորտի նախկին նախարար Ջեֆրի Սաթքլիֆը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ, կատարցի Մոհամադ Բեն Համամը 5 մլն դոլար է փոխանցել գործկոմի մի շարք անդամների։