Ռուսական տնտեսությունն այս տարի կարող է դադրել աճել, այդպես են կարծում փորձագետները։
Փորձագետների կանխատեսումները կապված Ռուսաստանի տնտեսական զարգացման հետ հուսադրող չեն։ Այս մասին վւայում են պետբանկերի անալիտիկական հաշվետվությունները, որոնք հրապարակված են РБК daily թերթում։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիային կից Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի առաջատար գիտաշխատողՌուլան Ձարասովը նշել է մի քանի հետեւանքներ, որոնց կհանգեցնի տնտեսական անկումը. «Դոլարի կուրսը կբարձրանա, այդ թվում՝ կապված կապիտալի արտահանման հետ։ Կբարձրանա ինֆլյացիան, որը կհանգեցնի բնակչության եկամուտների անկմանը՝ աշխատավարձով կարող են գնել շատ ավելի քիչ ապրանքներ»,- բացատրել է նա։ Ձավարովի խոսքերով՝ արտադրության անկումը կարող է բերել գործազրկության աճի,
Իր հերթին, կորպորատիվ եւ ներդրումային վարկանիշների բաժնի առաջատար փորձագետԱլեքսանդր Տարանիկովը վստահեցնում է, որ մոտակա 3 տարում ռուսական ՀՆԱ-ի աճի տեմպերը ցածր են լինելու միջին համաշշարհայինից եւ չեն անցնելու 3%-ը։ «Ռուսաստանի խնդիրները կրում են կառուցվածքային բնույթ եւ պահանջում են ինստիտուցիոնալ փոփխություններ»,- կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով, այս ամենի մեջ մեծ դերակատարություն ունի նաեւ ուկրաինական ֆակտորը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՌԴ նախագահ Վ.Պուտինը Ղրիմի թոշակային ֆոնդին հատկացրել է 243 մլրդ.ռուբլի (շուրջ 7 մլրդ ռուբլի)։