տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանին պետք է պատժել Ուկրաինայի ողբերգական զարգացումների համար. Պորոշենկո

Ռուսաստանին պետք է պատժել Ուկրաինայի ողբերգական զարգացումների համար. Պորոշենկո

57
0

1402342859_clipboard01

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնապես նախագահ հռչակվելուց հետո առաջին հարցազրույցն է տել Time ամսագրին և կոչ արել պտժել Ռուսաստանին այս տարի Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար:

Պորոշենկոն նշել է, որ մտադիր չէ դառնալ Ռուսաստանի համար «հաճելի հարևան»: Սակայն ստեղծված իրավիճակում կցանկանար խնդիրները լուծել Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների միջոցով: «Թերևս որոշ ուկրաինացիներ կցանկանային որպեսզի իրենց հարևանները լինեին Շվեդիան կամ Կանադան, սակայն մեր հարևանը Ռուսաստանն է: Այդ պատճառով մենք չենք կարող խոսել ամուր անվտանգության մասին առանց Ռուսաստանի հետ երկխոսության և փոխըմբռնման», — ասել է Պորոշենկոն:

Նա նշել է, որ երդմնակալության արարողությունից հետո, որը կայացել էր հունիսի 7-ին, ինքը երկար բանակցել է Ուկրաինայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբովի հետ, ինչն իր մոտ «մեղմ լավատեսություն է» առաջացրել: