Թբիլիսիում նոյեմբերի 17-ին կայանալիք նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդման արարողությանը Ռուսաստանը ներկա չի լինի: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:
Նա նշել է, որ հրավերք է ուղարկվել այն երկրներին, որոնք անդամակցում են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև նրանց, որոնք այդ կառույցների անդամ չեն, բայց դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Թբիլիսիում:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմից հետո խզել է հարաբերություններն իր հյուսիսային հարևանի հետ: