տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանին միանալուց հետո Ղրիմը հայտնվել է գյուղատնտեսական աղետի առաջ

Ռուսաստանին միանալուց հետո Ղրիմը հայտնվել է գյուղատնտեսական աղետի առաջ

105
0

fotofakt-v-centre-kieva-posadili-ogorod-i-gotovyatsya-stroit-kuryatnik_7

Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո կանգնել է գյուղատնտեսական իսկական աղետի առաջ: Խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ, ինչն ուկրաինական կողմը զգալի կրճատել է այդ շրջանը Ռուսաստանին բռնակցելուց հետո: Այս մասին հաղորդում են Ղրիմի լրատվամիջոցները:

Կայքերի տեղեկություններով` ոռոգման ջրուղիները դատարկ են, իսկ գյուղատնտեսության համար ջուրը վերցվում է դույլերով՝ մոտակա աղբյուրներից:

Ղրիմի ֆերմերները գյուղատնտեսական տարին սկսել են` առանց հաշվարկելու, որ ՌԴ-ին միանալուց հետո Ուկրաինան կարող է զրկել այդ շրջանը ջրից: Ղրիմում բանջարեղեն արտադրողներից մեկն ասում է, որ ներկայում Ղրիմի ցանքատարածություններում բացակայում է բանջարեղենը: Ղրիմն այս տարի ստիպված է լինելու բանջարեղենը ներկրել հարևան շրջաններից, ինչը զգալի կթանակցնի գինը, իսկ ֆերմերները կզրկվեն այս տարվա եկամուտից:

Տեղեկացնենք նաև, որ ցրտահարության պատճառով զգալի վնասներ են կրել պտղատու ծառերը: