տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանին կարող են ժամանակավորապես վտարել G20-ից

Ռուսաստանին կարող են ժամանակավորապես վտարել G20-ից

71
0

099181-mexico-g20-summit

Միջազգային խաղացողները կարող են ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը G20-ին՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամում այդ երկրի որդեգրած ապակառուցողական դիրքորոշումը: Այս մասին գրում է գերմանական Handelsblatt-ը:

Համապատասխան առաջարկությունը մոտակա շաբաթների ընթացքում քննարկման է ներկայացվելու կառույցի հաջորդ գագաթնաժողովի հյուրընկալող երկրի՝ Ավստրալիայի կողմից:

Հիշեցնենք, որ 20 երկրների ղեկավարների հավաքը կայանալու է այս տարվա նոյեմբերին ավստրալական Բրիսբենում: Նշվում է, որ կազմակերպիչները դեռևս չեն կողմնորոշվել, թե արդյոք հրավիրվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ մալայզիական Boeing 777-ի կործանումից հետո Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթը հայտարարել էր, որ հնարավոր է համարում, որ Պուտինը չհրավիրվի G20 հաջորդ հավաքին: