տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանին այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև կա համացանց․ Ժերար Արո

Ռուսաստանին այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև կա համացանց․ Ժերար Արո

117
0

Screen-shot-2014-03-11-at-9

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր է Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձություններում։ Նա նշել է, որ Ռուսաստանին այլևս ոչ ոք չի հավատում, քանի որ կա համացանց։ Այս մասին հաղորդում է UNIAN-ը։

«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի արևելքում բռնությունների բռնկումը պատահական չէր։ Տեսնում ենք, որ իրականացվում է ղրիմյան սցենարը՝ սկզբում գործում են ագրեսիվ տրամադրված ռուսամետ մարդիկ, ում հետևից գալիս են դիմակներով և զինվորական համազգեստով զինված մարդիկ։ Այս ամենը տարածվել է համացանցում։ Չնայած Ռուսաստանի առարկումներին, նրանց արդեն ոչ ոք չի հավատում։ Ռուսաստանը չի հասկանում, որ համացանց գոյություն ունի, և սկսում է հերքել անհերքելին», — ասել է նա։

Ֆրանսիան կոչ է արել Ռուսատսանին իրականացնել աշխարհում անվտանգության երաշխավոր լինելու իր պարտականությունները։ Ժերար Արոն բարձր է գնահատել Ուկրաինայի իշխանությունների սառնասրտությունը, որոնք, չնայած մեծ լարվածությանը, հարցը փորձում են լուծել դիվանագիտական ճանապարհով։