տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը 4 ժամ է տվել Նիդերլանդներին՝ բացատրության համար

Ռուսաստանը 4 ժամ է տվել Նիդերլանդներին՝ բացատրության համար

191
0

11IMG_0652

Այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, որում մինչև 18:00-ն պարզաբանումներ է պահանջել Նիդերլանդների կառավարությունից: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Փաստաթղթում ասվում է, որ ԱԳՆ է հրավիրվել Նիդերլանդների դեսպանը, ում նոտա է հղվել՝ Ամստերդամում ՌԴ դեսպանատան խորհրդականի դեմ կատարված սադրանքի կապակցությամբ: Հանգստյան օրերին Դմիտրի Բորոդինի վրա կատարվել է հարձակում: Զինվորական համազգեստով մարդիկ ներխուժել են նրա բնակարան` մեղադրելով նրան երեխաների հետ վատ վարվելու մեջ: Ձեռնաշղթաներով նրան տեղափոխել են ոստիկանություն, որտեղից առանց որևէ բացատրության բաց են թողել: Այս խնդրին այսօր անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պահանջելով ներողություն խնդրել դիվանագետից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here