տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը փորձում է ոլորել Մոլդովայի ձեռքերը՝ արգելելով գինու ներմուծումը․ The Economist

Ռուսաստանը փորձում է ոլորել Մոլդովայի ձեռքերը՝ արգելելով գինու ներմուծումը․ The Economist

203
0

big

Ռուսաստանը մեծ վնաս է հասցրել Մոլդովայի տնտեսությանը՝ արգելելով մոլդովական գինիների և այլ արտադրանքի ներմուծումը։ Այս մասին գրում է The Economist-ը։

Գինիների ներմուծման արգելքի պաշտոնական հիմնավորումը՝ դրանցում պարունակվող քիմիական անթույլատրելի տարրեր են։ Սակայն Մոլդովայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարի խոսքերով՝ Ռուսաստանը թույլատրում է այդ տարրերի գոյությունը ջրամատակարարման սեփական համակարգում։

Առաջին էմբարգոյից հետո մոլդովական արտադրողները գտան նոր շուկաներ, իսկ երկրորդ էմբարգոյի ժամանակ՝ մոլդովական գինիների միայն 29 տոկոսն էր արտահանվում Ռուսաստան։ Սակայն, նույնիսկ այդ ծավալների արտահանման ագելքը զգալի ազդել է Մոլդովայի տնտեսության վրա։ Պարբերականը գրում է, որ գինիների արգելքը կապված է ոչ թե առողջապահական նկատառումների, այլ Եմ հետ Մոլդովայի կողմից ասոցացման մասին պայմանագրի ստորագրման հետ։

Մոսկվան այս քայլով փորձում է «ոլորել Մոլդովայի ձեռքերը»՝ ստիպելով հրաժարվել Համաձայնագրից։ The Economist-ը նաև անդրադարձել է Լիտվայի, Վրաստանի, Ուկրաինայի դեմ կիրառված նմանատիպ պատժամիջոցներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here