տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը Տաջիկստանի քաղաքացիներին թույլատրեց ստանալ 3 տարվա աշխատանքի իրավունք` նախկին մեկ տարվա...

Ռուսաստանը Տաջիկստանի քաղաքացիներին թույլատրեց ստանալ 3 տարվա աշխատանքի իրավունք` նախկին մեկ տարվա փոխարեն

142
0

965715494

Ռուսաստանի դաշնային խորհուրդն այսօր վավերացրել է աշխատանքային գործունեության վերաբերյալ ռուս-տաջիկական միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որով Տաջիկստանի քաղաքացիներն  աշխատանքային թույլտվություն իրավունք կստանան ոչ թե մեկ, այլ երեք տարով: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Ներկայում արտասահմանցին աշխատանքի իրավունք կարող է ստանալ միայն մեկ տարով, եթե նրա երկրի հետ Ռուսաստանն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: Այժմ Ռուսաստանի տարածքում են գտնվում Տաջիկստանի մոտ 1,3 մլն աշխատանքային ներգաղթյալներ:

Հիշեցնենք, որ միգրացիոն քաղաքականության փոփոխության հետևանքով Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների արգելվել է մուտք գործել Ռուսաստան, իսկ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ քաղաքացիները կարող են այդ երկրում մնալ ընդամենը 90 օր 180 օրվա ընթացքում: