Ռուսական իշխանությունները սկսել են ավելի ակտիվ միջամտել Ուկրաինայի ներքաղաքական զարգացումներին։ Որոշում է կայացվել հեշտացնել Ղրիմի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու գործընթացը։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով Սիմֆերոպոլցի լրագրող Օլեգ Կրյուչկովին։
Նա հայտնել է, որ Սիմֆերոպոլ են ժամանել ՌԴ խորհրդարանի պատվիրակությունը՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ։ Նրանց դիմավորել են Ղրիմի պատգամավորները։ «Եվ ամենակարևորը, եթե Ղրիմը հանրաքվեով որոշի միանալ Ռուսաստանին․․․ Ռուսաստանը շատ արագ այդ հարցը կլուծի», — նշել է Կրյուչկովը։