տուն Աշխարհ Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում

Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում

220
0

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող Կամիշլի քաղաքում ռազմաբազա հիմնել:

Նշվում է, որ այդ ռազմաբազան պաշտպանվելու է «երկիր-օդ» հրթիռային համակարգերով: Այս մասին գրում է ermenihaber.am

Ռուսաստանը այդ ռազմաբազայում արդեն 3 ուղղաթիռ է տեղակայել:

Հիշեցնենք, որ Սոչիում Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի կնքած համաձայնագրից հետո ռուս-թուրքական ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել  Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։