տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը պատրաստվում է ավելի քան կես տրիլիոն դոլար ծախսել բանակի վերազինման վրա

Ռուսաստանը պատրաստվում է ավելի քան կես տրիլիոն դոլար ծախսել բանակի վերազինման վրա

100
0

Dmitry_Rogozin_Moscow_Interfax_02-2011

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ մինչև 2020 թվականը Ռուսաստանը մտադիր է մինչև 20 տրիլիոն ռուբլի կամ մոտ 550 մլրդ դոլար ներդնել բանակն ու նավատորմն արդիականացնելու համար: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«20 տրլն ռուբլի կներդրվի բանակի և նավատորմի վերազինման ծրագրով: Դա նշանակում է, որ 2015 թվականին մենք կունենանք 30 տոկոսով թարմացված բանակ, իսկ 2020 թվականին Ռուսաստանի բանակն ու նավատորմը 70 տոկոսով հագեցված կլինի ամենաժամանակակից զինատեսակներով», — ասել է նա:

Ռոգոզինը նաև նշել է, որ այդ գումարին կավելանա ևս 3 տրլն ռուբլի գործարաններին տեխնիկական վերազինման համար: Մեծ գումարներ կստանա նաև գիտությունը, քանի որ «Ռուսաստանին անրաժեշտ են գիտատեխնիկական լուծումներ, որոնք թույլ կտան ստանալ նոր սերնդի զենք»: