տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը պատժամիջոցներ չի կիրառի Ուկրաինայի դեմ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում. Լավրովի անակնկալ...

Ռուսաստանը պատժամիջոցներ չի կիրառի Ուկրաինայի դեմ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում. Լավրովի անակնկալ հայտարարությունը

78
0

extinderea-nato-spre-est-este-contraproductiva-potrivit-ministrului-de-externe-al-rusiei

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արել է անակնկալ հայտարարություն` նշելով, որ իր երկիրը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ, եթե այդ այն ասոցացման համաձայնագիր ստորագրի Եվրամիության հետ:

«Մենք ոչ մի հակացուցում չենք տեսնում այն հարցում, որը վերաբերում է գործընթացին (ԵՄ հետ ասոցացման համաձայնագրին — խմբ.): Մենք չենք կարող արգելել որևէ մեկին տնտեսական ոլոտում հարաբերություններ զարգացնել միջազգային կառույցների հետ», — այս մասին Լավրովն ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերի և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ բանակցություններից հետո:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած տարվա նոյեմբերին Ռուսաստանի կտրուկ դիրքրոշման հետանքով ստիպված էր հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից, ինչի հետևանքով Ուկրաինայում սկսվեցին ներքաղաքական հուզումներ, իսկ փետրվարի 22-ին Յանուկովիչը փախուստի դիմեց Ուկրաինայից և պաշտոնանակ արվեց: