Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից։ Այս մասին Փարիզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։
«Մենք հիասթափված ենք ԵԽԽՎ-ի որոշումից, որով Ռուսաստանը զրկվել է ձայնի իրավունքից։ Այս քայլով ԵԽԽՎ-ն ինքն իրեն զրկեց երկխոսության հնարավորությունից։ Կարծում եմ, որ սա երկչոտ, տարօրինակ դիրքորոշում է, երբ մեր գործընկերներն իրենց գլուխները թաքցնում են ավազի մեջ՝ վախենալով լսել մեր փաստարկները, մեր ճիշտը։
Մենք չենք պատրաստվում հեռանալ ԵԽԽՎ-ից, սակայն ուշիուշով վերլուծելու ենք այդ կազմակերպության գործելաոճը», — նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։