տուն Աշխարհ Ռուսաստանը Ուկրաինային է վերադարձրել գրավված նավերը (տեսանյութ)

Ռուսաստանը Ուկրաինային է վերադարձրել գրավված նավերը (տեսանյութ)

170
0

Ռուսաստանը Ուկրաինային է վերադարձրել մեկ տարի առաջ Կերչի նեղուցում գրավված նավերը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զեկույցում նշվում է, որ նավերը Ռուսաստանում ընթացող քրեական գործընթացում նյութական ապացույց են հանդիսանում ՌԴ սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ: «Դրանց փոխանցումն ուկրաինական կողմին հնարավոր եղավ, քանի որ ռուսական պատկան մարմիններն ավարտել են նավերի հետ կապված անհրաժեշտ քննչական միջոցառումները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում դրանց գտնվելն այլևս անհրաժեշտություն չէ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։