Լավրովի այցը Հայաստան ԼՂՀ հարցի կարգավորման առումով մեկ նշույլ առանձնահատկություն չավելացրեց, հակառակըˋ ավելի քան թաքնված էին իմաստները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանըˋ անդրադառնալով վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին:
«Բոլոր այն գործողությունները, որոնք դիտարկում ենք, կածես թե լոկալացված լինի, թե Ուկրաինայի, թե Արցախի, թե Սիրիայի շուրջ: Կա մի համատեքստ, որի ներքո այդ բոլոր խնդիրները պահանջում են մեկ դիտարկում. դա աշխարհաքաղաքական այն մոտեցումներն են, որոնք վերջին երկու տարիներին ավելի կոշտ են ուրվագծվում»,-ասում է Ալավերդյանը:
Ըստ նրաˋ Հայաստանի համար բավականին մեծ մարտահարվերներ են այսօր առկա: Ավելի քան եղել են 5 տարի առաջ, երբ կոմպլեմենտար քաղաքականությունը հանդուրժողոկան է եղել:
«Ռուսաստանը շարունակում է շահագործել Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունըˋ չմոտնալով այն սահմանագծին, թե որոնք են Հայաստանի կողմից ակնկալվող օգուտները: Եթե Հայաստանը չգտնի իր յուրահատուկ դերակատարությունը, ապա դժվար կլինի խոսել Արևմուտքի հետ այն լեզվով, որով այսօր խոսում են»,-ասաց Ալավերդյանը:
Նա կարծում է, որ Հայաստանը բոլոր դեպքերում չպետք է խզի կապերը Եվրամիության հետ, քանի որ ունենք խնդիրներ, որոնք մենք կարող ենք լուծել Եվրամիության հետ համագործակելով:
«Դա ոչ թե մարդու աղավաղված իրավունքների դաշտն է, այլ այն խախտված իրավունքները, ոստիկանների այն պահվածքը, որին մենք ականտես եղանք վերջին 3 օրերեին: Այս հարցում մեզ Եվրասիական միությունը չի օգնի: Եվրոպայի հասարակության մեջ դրականը այնքան շատ կա, այնքան բան ունենք մենք վերցնելու: Եվրոպան էլ է գալու Ռուսաստանի հետ համագործակցության: Այսօր ապագան գտնվում է համագործակցության ամենահմուտ ձևերի մեջ»,-հավելեց Ալավերդյանը: