տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը նոր բաժանարար գծեր է անցկացնում դիվանագիտության մեջ. The New York...

Ռուսաստանը նոր բաժանարար գծեր է անցկացնում դիվանագիտության մեջ. The New York Times

165
0

RUSSIA-G20-SUMMIT

The New York Times-ի հոդվածագիր Ալան Քոուելը գրում է, որ «տասնամյակներ շարունակ «սառը պատերազմի» գլխավոր հակառակորդները ստատուս-քվո էին պահպանում աշխարհում, որպեսզի թույլ չտան լոկալ հակամարտությունները վերածել երկու տերությունների միջև միջուկային հակամարտության: Երբ Խորհրդային Միությունը քանդվեց, «սառը դարաշրջանն» ավարտվեց, իսկ շատեը սկսեցին խոսել միաբևեռ աշխարհի մասին»:

Սակայն վերջին շրջանում, հաշվի առնելով Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մերձեցումը, ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունների ջերմացումը, փոխվում են սովորական հաշվարկները: Թեպետ առայժմ խոսք չկա «սառը պատերազմին» վերադառնալու մասին, այդուհանդերձ Պուտինը շարունակում է իր ազդեցության տարածման փորձերը: Ռուսական նախաձեռնությունը (Սիրիայի հարցով — խմբ.) բանակցությունների ավելի լայն հնարավորություններ ստեղծեց: Ռուսաստանը, ըստ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետ Այեն Բոնդի, այս հակամարտությունում կարողացավ մի կողմ թողնել եվրոպացիներին:

Frankfurter Allgemeine Zeitung-ի մեկնաբան Անդրեաս Ռոսն էլ իր հերթին գրում է, որ Վաշինգտոնը կարող է ներքաշվել մի գործընթացի մեջ, որը ոչ թե թուլացնում է Ասադին, այլ ընդհակառակը` ուժեղացնում: Վաշինգտոնի որոշ դաշնակիցների մոտ մտահոգություն է առաջացնում այն, որ Իրանի և ԱՄն-ի հարաբերությունների ջերմացումը կարող է ամրապնդել Ասադի դիրքերը, քանի որ Թեհրանը նրա ամենամտերիմ դաշնակիցն է և «Հիզբոլահի հովանավորը»:

Քոուելը կարծիք է հայտնում, որ սա կարող է մտահոգել Իսրայելին և արաբական սունի ղեկավարներին, քանի որ, թեպետ նրանք ունեն հակասություններ, բայց Իրանի հարցում նրանք միակարծիք են։ Die Zeit-ի մեկնաբան Ուլրիխ Լադուրներն էլ կասկած է հայտնում, որ ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ հավաքել այս խճանկարը. «ԱՄՆ-ն այլևս չի կարողանում ինքնուրույն ազդել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման վրա: Օբամային անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը սիրիական լաբիրինթոսում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here