տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը նացիզմը հերոսացնելու դեմ բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային

Ռուսաստանը նացիզմը հերոսացնելու դեմ բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային

234
0

url

Ռուսաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային է ներկայացրել նոր բանաձև, որը անթույլատրելի է համարում նացիզմի հերոսացումը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Այս փաստաթղթի համահեղինակ են համարվում մոտ 40 երկիր, այդ թվում Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Սիրիան։ Սպասվում է, որ բանաձևը մինչև տարեվերջ քվեարկության կդրվի։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գրիգորի Լուկյանենկոն ասել է, որ «ցավոք, մենք շարունակում ենք ականատեսը լինել այնպիսի փորձերի, որոնք ուղղված են պատմության կեղծմանը, 1945 թվականին արդարության հաղթանակի վերանայմանը»։

Անցած տարի նմանատիպ բանաձևի ընդունման ժամանակ մոտ 57 երկիր ձեռնպահ էին մնացել, այդ թվում՝ Ուկրաինան։ Լուկյանենկոն կոչ է արել նրանց վերանայել իրենց դիրքորոշումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here