տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը Յանուկովիչին չի արտահանձնի Ուկրաինային

Ռուսաստանը Յանուկովիչին չի արտահանձնի Ուկրաինային

125
0

1392431953_chaikajuju

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին Կիևին արտահանձնելու հիմքեր չկան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

«Յանուկովիչն օրինական նախագահ է, և նրա արտահանձման համար հիմքեր չկան: Նա չի կատարել ոչ մի հանցագործություն: Նոր ուկրաինական իշխանություններին հարցեր ունենք: Նրանք իշխանության են եկել անօրինական կերպով` զինված հեղաշրջման արյունքում»,- ասել է Չայկան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Բացի Չայկայից, Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Ինտերպոլին հարցում է ուղարկվել՝ ուկրաինական «Աջ սեկտոր» ազգայնական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշի հետախուզման վերաբերյալ: