ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործում է «մութ մարտավարություն» և ագրեսիա է ցուցադրում ուկրաինական հարցում:
«Մենք երբեք չենք համաձայնի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը կամ Ուկրաինայի ինքնիշխանության խախտմանը»,- ասել է Օբաման` ելույթ ունենալով Վարշավայում: Բացի այդ, Օբաման խոստացել է 23 մլն դոլարի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որը կուղղվի բանակի օժանդակությանը:
Հիշեցնենք, որ այսօր Վարշավայում կայացել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: