տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը մոտ է Ուկրաինա ներխուժելու․ Ամերիկյան հետախուզություն

Ռուսաստանը մոտ է Ուկրաինա ներխուժելու․ Ամերիկյան հետախուզություն

151
0

1253014164_189

ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է Սպիտակ տանը, որ մեծացել է ռուսական զորքերի ներխուժման հնարավորությունը ցամաքային Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Գաղտնի զեկույցում, որը CNN-ի լրագրողին անանունության սկզբունքով փոխանցել են ԱՄՆ նախագահի աշխատակազմի երկու աշխատակիցներ, նշվում է, որ Ուկրաինայի սահմանի մոտ տեղի է ունենում ռուսական զորքերի վերադասավորում, որոնք նման են մանևրների, որոնք տեղի էին ունեցել Չեչնիայում և Վրաստանում տեղի ունեցած պատերազմներից առաջ։

Այս կապակցությամբ ԱՄՆ հանրապետական սենատորները գաղտնի նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հայտնելով իրենց խորը մտահոգությունը։ Կոնգրեսի հանձնաժողովը մտահոգված է, որ ռուսական զորքերը կփորձեն գրավել Ուկրաինայի արևելյան և հարավային շրջանները, Մերձդնեստրը, Մերձբալթիկայի որոշ շրջաններ։ Այս պահին Ուկրաինայի սահմանի մոտ կենտրոնացված է 30 հազարանոց զորք։