Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանն արգելել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի մուտքը ոչ միայն ՌԴ տարածք, այլ նաև Ղրիմ: Այս արգելքը գործելու է մինչև 2019 թվականը: Արգելքի մասին տեղեկությունը տարածել է Ղրիմի թաթարների մեջլիսի մամուլի ծառայությունը:
Ջեմիլևը, ով նաև Ուկրաինայի խորհրդարանի անդամ է, այսօր Ղրիմից մեկնել է Կիև, ուր պետք է հանդիպում ունենա ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Bank of America բանկի ղեկավարի հետ: Ղրիմից դուրս գալիս սահմանի վրա նրան են փոխանցել նամակ, որում եղել է տեղեկություն այդ արգելքի մասին:
«Եթե վերջին շրջանում Ղրիմի տարածք արգելում էին մտնել հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամներին և դիվանագետներին, ապա այս «որոշումը», որ ոչ այլ ինչ է, քան «ցուցիչ, թե ինչ «քաղաքակիրթ» պետության հետ մենք գործ ունենք»», — Ջեմիլևի խոսքերը փոխանցել է մեջլիսի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեն, որի ժամանակ ՌԴ-ին միանալու որոշում էր կայացվել , բայկոտվել էր Ղրիմի թաթարների կողմից: