տուն Լուրեր Ռուսաստանը միայն և միայն առաջնորդվելու է սեփական շահից ելնելով. Թևան Պողոսյան

Ռուսաստանը միայն և միայն առաջնորդվելու է սեփական շահից ելնելով. Թևան Պողոսյան

108
0

big_dae1e213c8e8b4afcb1ec608e9880753

Քեսաբահայերի ներկայիս վիճակին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան օրերս Լաթաքիայից վերադարձած պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, ԹևանՊողոսյանը և թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Քրիստոնեական փոքրամասնության իրավունքները Սիրիայում զանգվածային կերպով խախտվում են: Եթե չեղավ Ասադի ռեժիմը, Սիրիայում քրիստոնյաներ չեն մնա:

«Վերջին մի քանի տարիների իրականությունն ապացուցում է, որ միջազգային իրավունքի ոլորտում էլ գործում է «ուժեղի մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում» սկզբունքը: Չկա աշխարհում երկիր, որ լիակատար անկախություն ունենա: Լինելով ՌԴ-ի հետ դաշնակից, այնուամենայնիվ, այդ դաշնակցությունը պաշտոնական հարցերի շուրջ է: Ռուսաստանը միայն և միայն առաջնորդվելու է սեփական շահից ելնելով»,- ասում է Թևան Պողոսյանը:

«Կոչ կանեմ մնալ զգոն, քանի որ չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում Քեսաբը դեռ լինի կռվախնձոր երկու պետությունների միջև: Հայերը շատ ճիշտ կողմնորոշվեցին և գովելի է, որ #SaveKessab հեշթեգը դարձավ թրենդային: Մենք օգտագործեցինք այս փաստը` ևս մեկ անգամ Ցեղասպանության մասին հիշեցնելու համար»,- նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: