Ռուսաստանը կարող է շահել, եթե Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ուկրաինական Segodnya թերթին տված հարցազրույցում։
«Բացատրելով համաձայնագրի ստորագրման գործընթացում հայտարարված ընդմիջումը, կառավարությունն ու նախագահը (Ուկրաինայի — խմբ․) նշում են այն քայլերի մասին, որոնց դիմել է Ռուսաստանը։ Սակայն այդ մեղադրանքներն ահիմն են։ Ռուսաստանը նույնպես կարող է շահել համաձայնագրի ստորագրումից։ Ուկրաինայի հետ ասոցացման գործընթացում չկա մի բան, որը բացասաբար կազդի Ուկրաինայի վրա։ Ռուսաստանը Եվրամիության ռազմավարական գործընկերն է, և մենք ցանկանում ենք օգտագործել այդ գործընկերության ներուժը», — ասել է Ֆյուլեն՝ հավելելով, որ գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի վրա ճնշման ցանկացած մեթոդ անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ այսօր Վիլնյուսում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որի ժամանակ Վրաստանը և Մոլդովան կնախաստորագրեն ասոցացման ամսին համաձայնագիրը։