տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կրկին միայնակ կմնա Ուկրաինայի հարցում

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կրկին միայնակ կմնա Ուկրաինայի հարցում

129
0

1

Երեկ, Ռուսաստանի առաջարակությամբ, գումարվել էր Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ռուսական կողմն առաջարկել էր հայտարարություն ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Ռուսաստանն առաաջրկում էր դատապարտել Ուկրաինայի իշխանութոյւնների հակաահաբեկչական օպերացիան, սակայն առաջարկված հայտարարության տեքստում արևմտյան պետությունները սկսել են փոփոխություններ մտցնել, և հայտարարությունը չի ընդունվել։

Նիստի ժամանակ Ռուսաստանը մեղադրել է Արևմուտքին՝ Կիևի իշխանություններին հովանավորելու և բռնությունները չդատապարտելու մեջ։ ՄԱԿ-ում ամերիկյան մշտական ներկայացուցիչն էլ Ռուսաստանին կոչ է արել չխաբել համաշխարհային հանրությանը՝ կիրառելով ղրիմյան սցենարը նաև Ուկրաինայի հարավ-արևելքում։

Հիշեցնենք, որ երեկ բախումների ժամանակ Օդեսայում մահացել է ավելի քան 40 մարդ, նրանց մեծ մասը շնչահեղձ է եղել Արհմիությունների այրվող շենքում։