տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը Ղրիմի հետ կկապվի Կերչի նեղուցի վրայով կառուցվող կամուրջով. Մեդվեդև

Ռուսաստանը Ղրիմի հետ կկապվի Կերչի նեղուցի վրայով կառուցվող կամուրջով. Մեդվեդև

89
0

1391114236_1

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ հրահանգել է «Ռուսական ավտոճանապարհներ» ընկերությանը ստեղծել դուստր ձեռնարկություն, որն իրականացնելու է Կերչի նեղուցի վրայով կամուրջի կառուցումը: Այդ կամուրջը միմյանց կկապի Ղրիմն ու Ռուսաստանը:

Նա նշել է, որ սա արվում է այդ կամրջի շինարարությունը գործնական հենքի վրա դնելու համար: Ռուսաստանն ու Ուկրաինան  անցած տարվա դեկտեմբերին ստորագրել էին մի շարք փաստաթղթեր, այդ թվում Կերչի նեղուցի վրայով ճանապարհ ստեղծելու մասին:

Այս կամուրջը թույլ կտա 450 կմ-ով կրճատել ճանապարհը ռուսական Նովորոսիյսկից դեպի ուկրաինական Խերսոն: 2010 թվականին այս նախագիծը գնահատվել էր 24 մլրդ ռուբլի (մոտ 700 մլն դոլար):

Տեղեկացնենք նաև, որ նեղուցի լայնությունը կազմում է 4,5-15 կմ: