տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը Ղրիմը չի հանձնի․ Օբամա

Ռուսաստանը Ղրիմը չի հանձնի․ Օբամա

71
0

obama-in-berlin

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ խոստովանել է, որ քիչ է հավանական, որ Ռուսաստանը կզիջի իր ռազմավարական դիրքը և կհեռանա Ղրիմից։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նա հավելել է, որ արևմտյան պետությունների կողմից ռուսական իշխանությունների գործողությունների դատապարտումը քիչ ազդեցություն է ունեցել Պուտինի վրա։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ միջազգային հանրությունը շարունակում է չճանաչել և չի էլ ճանաչի Ղրիմի թերակղզու գրավումը Ռուսաստանի կողմից։ Սակայն Նիդերլանդներում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովում թե՛ Օբաման և թե՛ եվրոպական մյուս առաջնորդները քիչ հավանական են համարել ռազմական միջամտությունը Ղրիմում։

Օբաման նաև հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի և Եվրոպայի հիմնական նպատակն է թույլ չտալ Ռուսաստանի առաջխաղացումը ուկրաինական մյուս տարածքներում։