տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայից նահանջող անջատողականներին

Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայից նահանջող անջատողականներին

125
0

APphoto_Ukraine

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի օգնական Ստանիսլավ Ռեչինսկին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինված ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը փաստորեն մնացել է արգելափակված Ուկրաինայի տարածքում, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել նահանջող անջատողականներին: Ըստ Ռեչինսկու` Ստրելկովը հայտարարել է, որ «ամեն ինչ վատ է», քանի որ ՌԴ-ն, կարծես չի միջամտելու: Ըստ նախարարի օգնականի` նախօրեին փորձ է կատարվել հատելու ուկրաինա-ռուսական սահմանը, սակայն ռուս սահմանապահները մերժել են նրանց մուտքը:

«Առաջինը, նման կերպ Պուտինը հույս ունի, որ անկյունում հայտնված առնետ-անջատողականները հուսահատությունից Ուկրաինայում նոր մահերի պատճառ կհանդիսանան: Երկրորդը, այդ զինված թափթփուկները պետք չեն Պուտինին Ռուսաստանի տարածքում: Քադիրովին էլ իր առավել մարտնչող հայրենակիցները պետք չեն: Տեխնոլոգիան հին է: Սակայն, մենք ենք վճարում Ռուսաստանի կողմից իր տարածքը վտանգավոր տարրերից մաքրելու համար մեր զինվորների և խաղաղ բնակիչների կյանքերով», — ասել է Ավակովի օգնականը:

Հիշեցնենք, որ այս պահին Դոնեցկի շրջանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բախումներ, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: