տուն Աշխարհ Ռուսաստանը հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը

Ռուսաստանը հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը

456
0

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ առանց հրաժարվելու սեփական երկրի քաղաքացիությունից: Օրենքի նախագիծն առաջարկում է չեղարկել այն պահանջը, ըստ որի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմնին քաղաքացիությունից հրաժարվելու համար։

Նման կանոն առաջարկվում է կիրառել նաև այն օտարերկրացիների համար, ովքեր ամուսնացած են ՌԴ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ունեն երեխաներ, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և բնակվում է Ռուսաստանում։

Բացի այդ, ըստ օրինագծի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում աշխատանքային գործունեության եռամյա ժամկետի պահանջը կրճատվել է՝ դառնալով մեկ տարի։