Արխանգելսկի մարզում գտնվող Պլեսեցկի տիեզերակայանում ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերը հաջողությամբ փորձարկել են թեթև դասի ռուսական նոր տիեզերական հրթիռը: «Անգարա 1,2ՊՊ»-ի փորձնական թռիչքը հաջողությամբ է ավարտվել:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «Անգարայի»-ի թռիչքն անցել է նախօրոք պլանավորած սցենարով:
«Անգարան» տիեզերական նշանակության նոր սերնդի առաջին հրթիռն է որ ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում (մինչ այս շահագործված բոլոր հրթիռները ԽՍՀՄ-ի արտադրության էին): Նոր մոդելն օգտագործվելու է Երկրի ուղեծիր լայն նշանակության տիեզերական սարքեր տեղափոխելու համար: