տուն Լուրեր Ռուսաստանը Հայաստանին և Ղրղզստանին է նվիրաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շարժակայան

Ռուսաստանը Հայաստանին և Ղրղզստանին է նվիրաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շարժակայան

110
0

c2RlbGFub3VuYXMucnUvdXBsb2Fkcy8zLzYvMzYzMTM2NDQ4MTkxMy5qcGVn

Ռուսաստանը պատրաստվում է երկու շարժակայան նվիրել Հայաստանին և Ղրղզստանին, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ։ Այս նվիրատվությունը տեղի կունենա այդ հիվանդությունների դեմ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում պայքարին նվիրված կոնֆերանսի շրջանակներում։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Այսօր ծրագրում ունենք երկու մեքենաների առաքում, որոնք իրենցից ներկայացնում են ախտորոշման կենտրոն և բժշկական օգնության կենտրոն։ Նրանք վաղը կուղևորվեն Հայաստան և Ղրղզստան։ Դրանք առաջին նման մեքենաները չեն, և այն գործընկերները, որոնք օգտագործում են դրանք, մեծ արդյունքներ են ստանում։ ԱՊՀ երկրների համար Ռուսաստանը նման մեքենաներ տրամադրում է անհատույց։ Դա կառավարության հրահանգի իրականացում է, այն գործում է 2013-2016 թվականների համար», — ասել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան։

Այս մեքենաներում գործում են գինեկոլոգ, թերապևտ, մաշկաբան, լաբորատոր բժիշկ։ Օրական մեքենայում հնարավոր է ընդունել մինչև 50 հիվանդ։