տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը կրականետ համակարգերի նոր խմբաքանակ կփոխանցի Ադրբեջանին

Ռուսաստանը կրականետ համակարգերի նոր խմբաքանակ կփոխանցի Ադրբեջանին

71
0

_origin_Krievijas-armija-7

Մոտ ժամանակներում Ռուսաստանն Ադրբեջանին կփոխանցի իր կողմից պատվիրված ռեակտիվ կրականետ կայաններ՝ TOS – 1A-ի հերթական խմբաքանակը։ Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը՝ այս մասին հայտնել է այդ կայանների ստեղծմանը մասնակցող «Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչն Աստանայում ընթացող KADEX-214 ցուցահանդեսի ժամանակ։ Նոր խմբաքանակի մեջ լինելու է 6 մեքենա։

Կրականետ համակարգերը կփորձարկվեն ադրբեջանական փորձադաշտում՝ գործարանի մասնագետների կողմից և կփոխանցվեն պատվիրատուին։ Համաձայն պայմանագրի՝ Ադրբեջանը կստանա 18 նման կայան։ Անցած տարի շքերթի ժամանակ Բաքվում ցուցադրվել է 6 նման մեքենա։ TOS – 1A կայաններ ունեն Ղազախստանն ու Ռուսաստանը։