Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը առաջարկել է ռուս գործարարներին մասնակցել շուրջ 5 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրերին Ղրիմի տարածքում։ Այս մասին գրում է Kommersant-ը՝ հղում կատարելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են խնդրին։
Նման ուղերձ Առևտրա-արդյունաբերական պալատն այս շաբաթ ստացել է այդ նախարարությունից։ Ըստ տեղեկությունների՝ ներդրումային ծրագիրը կազմել է Ուկրաինայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Խերսոն-Ջանկոյ-Թեոդոսիա-Կերչ ճանապարհի շինարարության 1.4 մլրդ դոլար արժողությամբ նախագծին, ինչպես նաև նավահանգիստների վերակառուցման 1.8 մլրդ դոլար արժողությամբ ծրագրին։
Աղբյուրներից մեկը նշել է, որ Տնտեսական զարգացման նախարարության դիմումի մեջ ոչինչ չի ասվում Ուկրաինայում քաղաքական իրավիճակի մասին։ Առայժմ հայտնի չէ պոտենցիալ ներդրողների կարծիքն այս ամենի մասին։