տուն Քաղաքական Ռուսաստանը կոչով դիմել է հայերին և ադրբեջանցիներին

Ռուսաստանը կոչով դիմել է հայերին և ադրբեջանցիներին

250
0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է օրերս հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Նախաձեռնությունը, հիշեցնենք, իրականացվում է երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մարդասիրական միջոցառումների շրջանակում:

«Մենք այս համատեղ միջոցառումը դիտարկում ենք որպես հայերի և ադրբեջանցիների միջև կապերի ստեղծման ուղղությամբ կողմերի մտադրության ազդակ: Կարծում ենք, որ արժե շարունակել այսպիսի մարդասիրական ակցիաները, որոնք ուղղված են բնակչության խաղաղությանը նախապատրաստելուն: Եվ մենք, անկասկած, աջակցելու ենք այդ գործընթացին»,- հայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ հումանիտար հնարավոր գործողությունների թվում կարող են լինել հակամարտող երկրների տարածքում բանտարկության մեջ գտնվող քաղաքացիական անձանց խնդրի բարելավումը: